Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե ծիրանի» հեքիաթը, որը «լինում է, չի լինում»

Հուլիս 15,2013 12:04

 https://usanoghakantert.wordpress.com Անդրանիկ Հարությունյանը սկսնակ ռեժիսոր է: Նրա «Հեքիաթը» միակ հայկական  ֆիլմն է, որն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» միջազգային 10-րդ կինոփառատոնի «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում: Սկսնակ ռեժիսորի «հեքիաթային» ֆիլմը: Ինչպե՞ս ընդունեց նրան կինոաշխարհը: Որտե՞ղ եւ ինչպե՞ս  սկսվեց ու ավարտվեց 13 րոպե ձգվող «Հեքիաթը», եւ ո՞րն է երիտասարդ ռեժիսորի  իրական,  դաժան հեքիաթը:

– Ինչպե՞ս ընդունեց Ձեզ կինոաշխարհը:

– Ինձ համար այս փառահեղ փառատոնին անցնելը մեծ հաղթանակ է, քանի որ միակ հայ  ներկայացուցիչը ես եմ: Արձագանքները մեծ են, շնորհավորանքները՝ շատ: Ինձ համար կարևորն այն է, որ այս ֆիլմը ինչ-որ բան փոխի հանդիսատեսի մոտ, սովորեցնի մտածել ոչ ստանդարտ:

– Հասցրե՞լ եք դիտել  «Ոսկե ծիրան» կինոփառատոնում ներկայացված ֆիլմերից, որո՞նք են դուր եկել:

– Նայել եմ հիմնականը, հետաքրքիրն այն է, որ ֆիլմերից շատերը իրար նման են,  երբեմն ծանր ու ձգձգած, անգամ նույն «կորեկցիայով», այսինքն՝ կարծես նույն մարդու ֆիլմը լինի: Իհարկե կան նաեւ ֆիլմեր, որ ինձ շատ դուր եկան: Կառանձնացնեմ «Հինգերորդ եղանակը», որի թեման, ռեժիսորական լուծումները  և ընդհանուր ֆիլմը ինձ դուր եկան:

– Իսկ Դուք կյանքից ի՞նչ հեքիաթ եք ուզում, ո՞րն է Ձե՛ր հեքիաթը:

– Հենց կյանքը ինքնին հեքիաթ է ու ցավն այն է, որ այսօրվա կյանքի հեքիաթները շատ դաժան են, անհետաքրքիր: Դա է պատճառը, որ  կյանքից բան չեմ կարող ուզել: Կաղոթեմ միայն, որպեսզի շարունակեմ ապրել  ու լինել պարզ, բարի, ընկերասեր, հավատարիմ,  շրջապատված  լինեմ մարդկանցով և ոչ թե ոսկիով: Որովհետև մի կյանք ենք ապրում թիթեռի նման, որը «Լինում է, չի լինում»:

Զրուցեց Գայանե ԱՊՐՈՒՆՑԸ

Լուսանկարը՝ Անդրանիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031