Սյունիքի մարզի Հացավանի գյուղապետ Շուշան Մարգարյանը 5 տարի աշխատել է Սուրեն Խաչատրյանի ենթակայության տակ: Aravot.am-ի հարցին՝ Սուրեն Խաչատրյանի, նրա որդու համբավն ինչպիսի՞ն է, նրանց կրիմինալ պատմությունների մասին լսե՞լ եք՝ գյուղապետը պատասխանեց. «Դուք «Առավոտն» եք, դրա համար այսպես չեմ ասում, բայց ես իմ աշխատանքի ընթացքում իրեն տեսել եմ, որ իր ասածներն արել է, հետեւողական է եղել: Ճիշտն ասած, որ ասեցին Գորիսում սենց ա եղել, նենց ա եղել, դե, մեկ ա, իրար հանդիպել ենք որպես համայնքի ղեկավար՝ կոնկրետ ծրագրերով, կոնկրետ գործով: Ինքը, իրա կրիմինալ շրջապատը մեզ ոչ հետաքրքիր էր, ոչ էլ ոչ մի բան: Կոպիտ մարդ էր ինքը. ժողովների ժամանակ եթե մեկի պլանը դուր չգար, կարող է վիրավորեր կամ հաներ, ասեր գնա, պլանդ կատարի: Մերը պլաններն էր եւ երբեմն-երբեմն ծրագրեր էր տալիս, մենք աշխատացնում էինք համայնքով: Մենակ պլանի համար կարող է ինչ-որ համայնքի ղեկավարի վիրավորեր, ասեր՝ ինչի չես պլանդ կատարի, գնա հողի հարկը մուծի, հարկերի առումով: Թե չէ որ ասում են՝ կրիմինալ է, իրա կրիմինալը ես ոչ տեսել եմ, ոչ էլ ինձ վիրավորել է»:
Շուշան Մարգարյանը պատմեց, որ երբ Սուրիկ Խաչատրյանը հանդիպում է ունեցել բնակիչների հետ, վերջիններս նրա մասին լսած կարծիքն անմիջապես փոխել են մարզպետի մասին՝ դեպի դրական. «Կանգնան ասան՝ մենք մեր կարծիքը փոխում ենք, որովհետեւ այն, ինչ իրականում մենք տեսանք այդ մարդուն, որը որպես մարդ ժողովրդի հետ է հանդիպում, որպես մարդ ծրագիր է ներկայացնում եւ փողոցային խոսակցությունները իրար չեն բռնում»:
Մենք ճշտեցինք՝ ափսոսո՞ւմ եք, որ նա այսօր Սյունիքի մարզպետ չէ այլեւս՝ գյուղապետը պատասխանեց. «Չեմ ափսոսում: Ես ո՞վ եմ, որ ափսոսամ: Որպես ղեկավար 5 տարի որ աշխատել եմ, հետեւողական է եղել, այդ 5 տարիների ընթացքում երեւի 5 անգամ եկել է համայնք: Ինքն էլ մեծ գործ է արել, այնպես չի, որ այսօր մարդը չկա..մենք…ես չեմ կարա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Բան չհասկացանք տիկնոջ ասածներից, не рыбо не мясо