Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ում առայժմ լռում են

Հուլիս 15,2013 11:24

ՀՅԴ-ում առայժմ ձեռնպահ են մնում մեկնաբանություններ անել երեկ Պռոշյան համայնքում կայացած՝ համայնքի ղեկավարի ընտրությունների մասին:

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով Պռոշյան համայքնի ղեկավարի ընտրություններում 76  ձայնի առավելությամբ հաղթել է ինքնաառաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Մուրադյանը: Դարձյալ ինքնաառաջադրված ՀՅԴ-ական Վովա Սահակյանը երկրորդ տեղում է:

Հիշեցնենք նաեւ, որ Պռոշյանում արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն առաջացավ համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո: Վերջինս նույնպես ՀՅԴ-ական էր:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանն ասաց, որ այսօր օրվա ընթացքում իրենք կքննարկեն ամենը, հետո նոր միայն մեկնաբանություններ կանեն, որպեսզի դրանք հիմնավոր լինեն:

Երեկ արդեն օրվա երկրորդ կեսին ՀՅԴ-ական թեկնածուն հայտարարեց, որ նախորդ գիշերը ՀՀԿ-ն գյուղում փող է բաժանել: Պարոն Վարդանյանից հետաքրքրվեցինք` կոնկրետ փաստեր կա՞ ն: Նա ասաց, որ ինքն էլ է կարդացել այդ առիթով լրատվական թողարկումները, բայց կոնկրետ փաստեր իր ձեռքի տակ չունի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031