Կազանում այսօր սամբո ըմբշամարտի երկրորդ օրն է եւ Հայաստանից տատամի մտնելու է չորս հոգի:
Գոռ Մայիլյանը (57 կգ) 1/16 փուլում ուժերն է չափելու ճապոնացի Մասանորի Արակիի հետ, նույն փուլում 74 կգ քաշային Մավրիկ Նասիբյանին բաժին է հասել իսպանացի Աարոն Ռոդրիգես Բլանկոն: Մեր աղջիկներից երկուսը՝ Սոսե Բալասանյանը (52 կգ) եւ Աննա Բադալյանը (64կգ), վիճակահանությամբ պայքարը սկսելու են քառորդ եզրափակչից եւ սպասում են ապագա մրցակիցներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ