Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչեր ունի Սյունիքի նոր մարզպետը

Հուլիս 15,2013 11:12

Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը 2012-ին ԿԸՀ-ում հայտարարագրել է իր ունեցվածքը:  Ըստ այդ հայտարարագրի, նա ունի 16 անշարժ գույք: Կապանում, Սիսիանում, Ձորազբյուրում ունի 6 շենք-շինություն`1908.7 քմ մակերեսով, 4 բնակելի շինություն՝ 567.4 քմ ընդհանուր մակերեսով: Ունի նաև 6 հողամաս: Նա հայտարարագրել է նաեւ 6 ավտոմեքենա, որոնցից երեքը՝ Պորշ Panameria, Պորշ Gayene և Ֆոլկսվագեն Golf-ը թողարկված են 2011 թվականին: Նրա տարեկան եկամուտը կազմել է 1 մլրդ 425 մլն 164 հազ. 503 դրամ, որից պատգամավորական աշխատավարձը` 3 մլն 135 հազ. 310 դրամ:

Լավ է, թե վատ է, որ Սյունիքի մարզպետը մեղմ ասած ունեւոր է: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Եկեք չմոռանանք, որ Վահե Հակոբյանի հայրը հանքարդյունաբերության ամենակարկառուն դեպքերից մեկն է, իսկ Սյունիքն այսօր մի շրջան է, որտեղ կողոպուտը համատարած է հանքարդյունաբերության մեջ: Հաշվի չեն առնվում ո՛չ բնապահպանական խնդիրները, ո՛չ մարդկանց առողջական խնդիրները: Հետևաբար` նման ունեցվածք ունեցող մարդը պիտի օգտագործի այդ ունեցվածքը ժողովրդին ահաբեկելու, ժողովրդին իր ազդեցության տակ պահելու եւ ինչու ոչ՝ նաեւ ստրկատիրական մթնոլորտը պահելու համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031