Բնապահպանական պետական տեսչության կողմից 01.07.2013-13.07.2013թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.06 մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 23 որոշում և հաշվարկվել է 4.34 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման գործով մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 13.4 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ ապօրինի ծառահատման դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում, հաշվարկվել է 37.5 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման հինգ դեպքերի քննության արդյունքում կայացվել է 230.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում և հաշվարկվել է 518.55 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ջրերի պահպանության ոլորտ
Կարդացեք նաև
Շիրակի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 150.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 744.4 հազ.դր. գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երևանի տարածքային բաժնի կողմից մեկ կազմակերպությունում իրականացված ստուգման ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 1.44 մլն.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հողերի պահպանության ոլորտ
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդերքի բնապահպանական վերահսկողության և Արագածոտնի տարածքային բաժինների կողմից երկու տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում կայացվել է 300.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 1.067 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Երևանի տարածքային բաժնի կողմից մեկ կազմակերպությունում իրականացված ստուգման ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 372.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության և Երևանի տարածքային բաժինների կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականցված համատեղ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդերքի բնապահպանական վերահսկողության և Արագածոտնի տարածքային բաժինների կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել 150.հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 76.31 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ջրերի վերահսկողության և Արագածոտնի տարածքային բաժինների կողմից մեկ տնտեսվարողի մոտ համատեղ իրականացված ստուգման արդյունքում կայացվել 1 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 37.31 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն
Սյունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի շինարարության համար <ԱՏ-ՄԵՏԱԼՍ> ՍՊԸ նկատմամբ կայացվել է ընկերության գործունեության դադարեցման որոշում:
Հանքանյութի ապօրինի տեղափոխում
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվություն սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Մթնոլորտի վերահսկողության և Երևանի տարածքային բաժինների կողմից երկու տնտեսվարողի մոտ իրականացված համատեղ ստուգման արդյունքում կայացվել է 200.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:
Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.55 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 90.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որս
Գեղարքունիքի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության գավառի բաժինների աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում: Առգրավված 11.75 կգ խեցգետինը սահմանված կարգով կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:
Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 4.33 մլն.դր. գումար:
ՀՀ բնապահպանության նախարարություն