Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կազանում շախմատիստներն այսօր կորոշեն չեմպիոնին

Հուլիս 15,2013 10:50

27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում շախմատիստներն այսօր ավարտում են պայքարը:

Հայաստանցի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ութ հնարավորից 6,0 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորող վեցյակի մեջ է եւ հանգամանքները հաջող զարգանալու դեպքում կարող է առնվազն մրցանակային տեղ զբաղեցնել: Այսօր եզրափակիչ տուրում Զավենը սպիտակներով խաղում է ֆիլիպինցի գրոսմայստեր Վեսլի Սոի հետ:
Նախորդ տուրում ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովից կրած պարտությունը զգալիորեն բարդացրել է մեր երկրորդ մասնակցի՝ Ռոբերտ Հովհաննիսյանի, դիրքը մրցաշարային աղյուսակում: Նա առաջատարներից ետ է մնում մեկ միավոր եւ 16-րդ հորիզոնականում է: Այսօր Ռոբերտը նույնպես սպիտակներով հանդիպում է Թուրքմենիան ներկայացնող միջազգային վարպետ Մակսաթ Ատաբաեւի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031