Այսօր Պռոշյանի գյուղապետի պաշտոնի համար պայքարում են երեք ինքնաառաջադրված թեկնածուներ՝ Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը եւ անկուսակցական, «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ գլխավոր մասնագետ Ալեքսան Ալեքսանյանը:
Ալեքսան Ալեքսանյանին ընտրատեղամասերում չհանդիպելու պատճառով, մեր հարցերի պատասխանն իմանալու նպատակով` մի խումբ լրագրողներով, ուղեւորվեցինք վերջինիս առանձնատուն: «Դու ես քո համայնքի տերը» կարգախոսը որդեգրած թեկնածուն վստահեցնում է, որ համայնքում մի շարք խնդիրներ կան. «Երկու թեկնածուներից ոչ մեկ իմ նման չի պատկերացնում տնտեսության վարելը: Դպրոցից բռնած խնդիր է: Խնդրում եմ այցելեք մի դպրոց, որտեղ մինչեւ ժամը 6-ը դաս են անում հերթափոխով. չկա նման դպրոց»:
Թեկնածուն վստահ է, որ ինքն է ընտրվելու Պռոշյանի գյուղապետ, պարզապես լրատվամիջոցներն են բեւեռացնում իր մրցակիցներին. «Ես եւ’ դաշնակցական թեկնածուից, թե’ հանրապետականից բարձր ռեյտինգ ունեմ»,-վստահաբար ասաց թեկնածուն:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները քվեարկության նախնական արդյունքները կամփոփեն եւ կարձանագրեն մինչեւ հուլիսի 15-ի ժամը 14-ը: Արդյունքների վերջնական ամփոփումը կիրականցվի հուլիսի 19-ին:
Կարդացեք նաև
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ