Այսօր՝ հուլիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում:
Վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է. որ, ժամը 19:30-ի սահմաններում Երեանի բնակիչ, 57-ամյա Տիգրան Քեշիշյանը, վարելով «Տոյոտա» մակնիշի 88 ՍՏ 887 համարանիշի ավտոմեքենան, Արշակունյաց պողոտայում դուրս է եկել հանդիպակաց երթեւկելի գոտի ե բախվել թիվ 69/5 հասցեի դիմաց կայանված` Գորիս քաղաքի բնակիչ, 35-ամյա Սեակ Առաքելյանին պատկանող 08 ԼՍ 889 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով «Տոյոտա»-ի վարորդ Տ. Քեշիշյանն ու ուղեոր, 51-ամյա Արեւիկ Քեշիշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանության հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երեւանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իր տեղեկություններով Տ. Քեշիշյանը պաշտպանության նախարարության նախկին գնդապետ է և այժմ աշխատում է «Հայաստանի էլեկտրացանցեր»-ում որպես դեպարտամենտի տնօրեն, իսկ Ս. Առաքելյանը աշխատում է «Լասս Արտ» ՍՊԸ-ի տնօրեն: