Տեղեկացրել ենք, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում 200-ից ավելի տուն հայտնվել են ջրի մեջ, բնակիչները պնդում են, որ պատճառն այն է, որ ոռոգման համակարգը տարիների ընթացքում չի մաքրվել:
Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության ժամը 15:23-ին ահազանգ է ստացվել, որ ոռոգման ջուրը լցվում է Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Նաիրի փողոցի տները: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը պարզել, որ փլուզվել է ոռոգման ջրանցքի պատնեշը (5 մ երկարությամբ):
Ջրահեռացման աշխատանքներ իրականացնելու նպատակով` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: