Արմավիրի մարզի Փարաքար գյուղում 200-ից ավելի տուն հայտնվել են ջրի մեջ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ ոռոգման ջուրը վարարած լցվել է բնակիչների նկուղներ եւ բարձրանում է սենյակներ: Պատճառն այն է, որ ոռոգման համակարգը տարիների ընթացքում չի մաքրվել, ինչն էլ ջրի պատվարի փլուզման պատճառ է դարձել: Մոտ 300-ից ավելի բնակիչ` անչափահասներ, ծերեր, շիվարած կանգնել են փաստի առաջ, իսկ պատկան մարմիններից, մասնավորապես Արմավիրի մարզպետարանից, Փարաքարի գյուղապետարանից ոչ ոք չի բարեհաճել դեպքի վայր այն դեպքում, որ դեպքը տեղի է ունեցել մոտ 14:00-ին:
Դեպքի վայր են ժամանել միայն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցները: