Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի եւ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ մարզպետարանում անցկացվել է խորհրդակցություն, ուր նշվել է, որ չնայած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սեփական եկամուտներն հավաքագրման առումով ավելի բարձր ցուցանիշ է արձանագրվել, սակայն հանրապետական միջին ցուցանիշից այն ցածր է:
Մարզպետարանից տեղեկացանք, որ եթե հանրապետական միջին ցուցանիշը 89,7 տոկոս է, ապա Շիրակի մարզում` 82,2տոկոս: 30 համայնքում էլ սեփական եկամուտների մուտքերը 60 տոկոսի սահմաններում են:
Համայնքապետերը վստահեցրել են, որ բերքահավաքից հետո եկամուտների հավաքագրումն առավել ինտենսիվորեն կիրականացվի: