Հուլիսի 14-ին, ժամը 15:33-ին Երեւանի փրկարարներն ահազանգ են ստացվել, որ Երեւանի Աղայան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում գտնվող թիվ 1316 էլեկտրական ենթակայանի պատը փլուզվել է: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ Աի արձագանքման խումբը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ տեղում պարզվել է, որ տեղի է ունեցել էլ. ենթակայանի արտաքին պատի փլուզում: Տուժածներ չկան:
Իսկ ահա shamshyan.com կայքին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ փլուզման պատճառը ենթակայանի հարեւանությամբ եւ նշված շենքի արանքում կառուցվող առետրի սրահով ու գրասենյակային տարածքներով շենքի կառուցումն է, որի շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ շինարարների եւ նրանց պատվիրատուների պատճառով մի ամբողջ թաղամաս հոսանքազրկվել է: Այստեղ կա նաեւ ընկած ցուցանակ, սակայն ցուցանակը չունի կնիք եւ ցուցանակի վրա գրված է պատվիրատու Մագդա Սարգսյան, կապալառու «Տրանս ունիվերսալ» ՓԲԸ, լիցենզիա համար 15 181, նախագծող «ՊատԱրմ» ՍՊԸ: Ցուցանակից պարզ է դառնում, որ պետք է կառուցվի 4 հարկանի բնակելի շենք, շինարարության սկիզբ է գրված 15.03.2013թ, ավարտը՝ 15.09.2014թ:
Դեպքի վայր են եկել միայն էլեկտրացանցի ներկայացուցիչները: