Լրահոս
Օրվա լրահոսը

Ալֆա Ամիր Մամադու Սունունու Բահին «Դուբայից» գողացել է 2 միլիոն դրամի ոսկյա զարդեր

Հուլիս 14,2013 17:54
dat

Ալֆա Ամիր Մամադու Սունունու Բահին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող «Դուբայ» հյուրանոցային համալիրի ժամանակավոր աշխատակից , 2013թ. ապրիլի 18-ին , ժամը 05:00-ի սահմաններում , իր բջջային հեռախոսը վերցնելու նպատակով մտել է նշված հյուրանոցային համալիրի թիվ 102 ննջասենյակ եւ օգտվելով այն հանգամանքից , որ Մարատ Էդուարդի Եղիազարյանը քնած է , այնտեղ գտնվող սեղանի վրայից գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող 2,274 միլիոն ՀՀ դրամի ոսկյա զարդեր` 2 մատանի, 1 շղթա իր խաչով, 1 թեւնոց ե 41 657 ՀՀ դրամին համարժեք 100 ԱՄՆ դոլար:

 

Տեղեկացնելով այս մասին դատական համակարգը հավելում է, որ Ալֆա Ամիր Մամադու Սունունու Բահը  կալանավորված է: Գործը Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում է, առաջին լսումը` հուլիսի 16-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031