Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդկանց գաղտնիքներ, որ արժե իմանալ

Հուլիս 14,2013 16:54

.Եթե տղամարդը բավարար գումար չի ունենում իր մոտ, զբոսանքի ժամանակ չի առաջարկում որևէ տեղ գնալ, իսկ աղջկա առաջարկներին պատասխանում է, որ քիչ հետո շատ կարևոր գործեր ունի:

. Տղամարդիկ վախենում են անընդհատ հիշատակել իրենց զգացմունքների մասին, քանի որ կարծում են ՝ կանայք կարող են դա օգտագործել իրենց իսկ դեմ:
. Տղամարդիկ ևս իրենց սիրելիներին հանդիպելու համար ժամից ավելի կարող են պատրաստվել՝ հայելու դիմաց հարդարվելով:
Այս անգամ «Առավոտ երիտասարդականը» հարցումը վերաբեում էր տղամարդկանց գաղտնիքներին: Պարզել ենք վերը նշվածները: Կային նաև այլ կարծիքներ: Օրինակ` 19-ամյա Սոնան ասում է. «Տղամարդիկ ավելի շատ են լաց լինում, պարզապես նրանք ամաչում կամ վախենում են խոստովանել»:
Իսկ ռուսական կայքերից մեկը հետաքրքիր հոդված է հրապարակել կանանց և տղամարդկանց գաղտնիքների վերաբերյալ: Փաստերից առանձնացրել ենք հետևյալը:
Եթե տղամարդը անընդհատ ձեռքերը տանում է դեպի տաբատի գոտին, ապա դա նշանակում է, որ նա ցանկանում է ուշադրությունն իր վրա գրավել:
Եթե տղամարդը համակրում է կնոջը, ապա նա անպայման զանգահարում է նրան մի քանի օրից:
.Տղամարդկանց 62 տոկոսն ուրախանում է, երբ աղջիկն է նախաձեռնում ժամադրությունը:
Տղամարդկանց մեծամասնությունը 4-ից 6 աղջկա հետ երկարաժամկետ հարաբերություններ է ունենում:
.Կանայք բողոքում են, որ տղամարդիկ քիչ զգայուն են և նրբանկատ, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ դժբախտ սիրո պատճառով ինքնասպանությունների մեծ մասը հենց նրանք են կատարում։

Չամուսնացածների մեծ մասը մինչև 27 տարեկանը ապրում է իր ծնողների հետ:
Տղամարդկանց 30 տոկոսը հեռախոսի միջից չի ջնջում նախկին ընկերուհու հեռախոսահամարը:
Նրանք հաճոյախոսություններից ավելի շատ են ոգևորում, քան աղջիկները:

Կարող եք կարդալ նաև «Կանանց գաղտնիքներ, որ արժե իմանալ» հրապարակումը:

 

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031