Կազանում ընթացող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի պատվիրակության հաշվարկին առաջին ոսկե մեդալը բերեց Տիգրան Կիրակոսյանը:
Մինչեւ 52 կգ քաշային հայաստանցի սամբիստը տանելով միայն հաղթանակներ՝ վճռորոշ գոտեմարտում միավորների 4:1 առավելությամբ հաղթեց Ղազախստանի ներկայացուցիչ Բեյմբետ Կանժանովին եւ դարձավ այս ուսանողական խաղերում առաջին ոսկե մեդալ նվաճած հայաստանցի մասնակիցը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ