Կազանում մեկօրյա հանգստից հետո շախմատիստներն այսօր վերսկսել են պայքարը:
Յոթերորդ տուրից հետո չորս գրոսմայստերներ վաստակել են հավասար՝ 5,5-ական միավոր: Նրանց մեջ է նաեւ հայաստանցի Զավեն Անդրիասյանը, որը լրացուցիչ հաշվարկներով զբաղեցնում է 3-րդ տեղը: Մեր երկրորդ մասնակիցը՝ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, առաջատարներից ետ է մնում կես միավոր եւ ընթանում է 6-րդ հորիզոնականում:
Այսօր մեր գրոսմայստերները խաղում են սեւերով. Զավենը՝ չինացի Մա Ցյունի, Ռոբերտը՝ ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովի հետ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ