«Փողը բաժանել վերջացրել են, երեկ գիշեր են բաժանել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավարի թեկնածու, ՀՅԴ անդամ, ինքնաառաջադրված Վովա Սահակյանը: Նրա գնահատմամբ՝ այս պահին այլեւս ոչ մի բան չկա, եւ որ ընտրությունները անցնում են նորմալ:
«Փողը բաժանեցին, որ ՀՀԿ թեկնածուն անցնի, ինչ ընտրություն, Պռոշյանում ընտրություններն ավարտվել են»,- ասել է գյուղապետի թեկնածուն: Այլ մանրամասներ հաղորդել Վովա Սահակյանը չի ցանկացել՝ նշելով, որ զբաղված է: