«Ընտրությունները անցնում են խաղաղ, ուղղակի մարդիկ ակտիվ մասնակցում են»,-այսօր այս մասին Պռոշյանի հանրապետական շտաբում ասաց Պռոշյան համայնքի ղեկավարի Հանրապետական թեկնածու Արթուր Մուրադյանը ` նշելով , որ համայնքում վախի մթնոլորտ չկա: Թեկնածուն անդրադառնալով , այն պնդմանը, թե վերջին երկու ամսվա ընթացքում դեռ շարունակվում են Պռոշյանում բախումներն ու իրարանցումները` ասաց. «Թեժ իրավիճակ չի եղել , ոչ էլ լարված մթնոլորտ: Պռոշյանցիները մակարդակով, խելացի ժողովուրդ են»,-ասաց նա:
Արթուր Մուրադյանը նախկին համայնքապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո հայտարարել էր, որ իր թեկնածությունը չի առաջադրելու, կարծելով, որ իր մարտական ընկերոջ բարեկամները թեկնածություն կառաջադրեն, որն այդպես էլ չեղավ. «Քանի որ նախորդ ընտրություններում մասնակցել եմ , ժողովրդի խնդրանքով հիմա էլ որոշեցի մասնակցել , վերջին օրով»:
Արթուր Մուրդյանն ամփոփելով իր խոսքն ասաց, որ քվեն բարեկեցիկ Պռոշյանի համար է: Ըստ նրա` համայնքին փոփոխություններ են պետք:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ