Լրահոս
Օրվա լրահոսը

Google-ից մինչև Instagram. Շաբաթվա նորությունները

Հուլիս 14,2013 16:03

Որոնողական հսկա Google-ին մեղադրել են գովազդն արգելափակող AdBlock Plus (ABP) հավելվածը մշակողներին կաշառելու մեջ, այս մասին հայտնել է vesti-ն:  ABP-ն այդ փաստը չի թաքցնում: Ծրագրավորողների խոսքով՝ այդ միջոցներն ուղղվում են ծրագրի աջակցությանը: Տեղեկություններն այն մասին, որ ամենահայտնի արգելափակողներից մեկը գումարի դիմաց թույլ է տալիս գովազդը տարածել, առաջացրել է օգտատերերի դժգոհությունը:

Google ընկերությունը այս շաբաթ գործարկել է նաև իր դիտարկիչի կայուն՝ Chrome 28 տարբերակը, որի գլխավոր նորամուծություններից մեկը հանդիսանում է «Ծանուցումների կենտրոնը»: Նախկինում Chrome-ում ստացվել են ծանուցումներ միայն կայքերից, մինչդեռ Chrome 28-ում ծանուցումներ կստացվեն նաև հավելվածներից, այս մասին գրել է Lenta.ru-ն  և  հայտնել, որ ծանուցումներն ավելի ֆունկցիոնալ են դարձել: Բացի այդ, ծանուցումներն ավելի ֆունկցիոնալ են դարձել: Դրանք կարող են պարունակել տեքստ, նկարներ և աղյուսակներ, ինչպես նաև գործողություններ առաջարկել օգտատերերին:

Սոցցանցերն ինչպես միշտ պայքարի մեջ են: Twitter միկրոբլոգների ցանցը փորձում է ապացուցել, որ ինքն ավելին է, քան պարզապես սոցցանցը: Եվ դրա համար ծառայությունը գործարկել Twitter Media բլոգը, որում ընկերությունը կոնկրետ օրինակների վրա կպատմի այն մասին, թե ինչպես պետք է կիրառել Twitter-ը սպորտում, հեռուսատեսությունում, լրագրությունում, պետական կառավարման գործում, ֆիլմերում և այլն, այս մասին հայտնել է TechCrunch-ը:  Բլոգի հիմնական նպատակը ԶԼՄ-ներին իրազեկելն է այն մասին, թե ինչպես ճիշտ օգտագործել Twitter-ը:

Instagram-ում էլ հայտնվել է նոր գործիք, որը թույլ է տալիս ներդնել լուսանկարներ և տեսանյութեր կողմնակի կայքերում և բլոգներում, հաղորդել է Vesti-ն:  Գործիքը կիրառելու համար անհրաժեշտ է մտնել ծառայության վեբ-տարբերակ, սեղմել Share կոճակը, այնուհետ Copy Embed Code-ը: Այլ ռեսուրսում հրապարակված տեսանյութի կամ լուսանկարի մոտ կհայտնվի Instagram տարբերանշանը, հեղինակի անունը, Like-երի և մեկնաբանությունների թիվը:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031