Մինչեւ 52 կգ քաշային սամբիստ Տիգրան Կիրակոսյանն այսօր կարող է Հայաստանի ուսանողական հավաքականի հաշվարկին առաջին ոսկե մեդալը բերել:
Տիգրանը քառորդ եզրափակչում հաղթել է ռուսաստանցի Վասիլի Կարաուլովին, այնուհետեւ, կիսաեզրափակչում առավելության հասել վրացի Նադարեիշվիլիի նկատմամբ, որը նախորդ փուլում պարտության էր մատնել Բելառուսի դրոշի ներքո հանդես եկող Նարեկ Առաքելյանին:
Տիգրան Կիրակոսյանը եզրափակչում չեմպիոնի կոչումն է վիճարկելու Ղազախստանի ներկայացուցիչ Բեյմբետ Կանժանովի հետ գոտեմարտում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ