Հուլիսի 14-ին, ժամը 11:22-ին Երեւանի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Երեւանի Աճեմյան 2-րդ փակուղու թիվ 121 տան հիմնական պատը փլուզվել է:
Նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ փլուզվել է Հ.Գեորգյանին պատկանող տան (կառուցված` 1954-55 թթ.) ննջասենյակի պատը` մոտ 10 քմ. տուժածներ չկան: