Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի նիստը կանցկացվի Դիլիջանում

Հուլիս 14,2013 11:17

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝ ԱՊՀ անդամ երկրների ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի 34-րդ նիստը 2013 թվականի սեպտեմբերի 12-ին Դիլիջանում անցկացնելու կապակցությամբ ՀՀ վարչապետի 555-Ա որոշմամբ հաստատվել է նախահաշիվը:

Ըստ այդ որոշման, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի, արտաքին գործերի նախարարները կնախապատրաստեն ԱՊՀ անդամ երկրների ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի 34-րդ նիստի անցկացման ծրագիրը եւ կապահովեն հյուրերի՝ Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի։ Հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում սննդի, պաշտոնական ճաշի եւ նիստի անցկացման հետ կապված ծախսերը` 1 733 500 դրամի սահմաններում, կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031