Հուլիսի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Նախարարությունը տեղեկացնում է, որ Երեւանի Սարի թաղի 11-րդ փողոցում՝ թիվ 47 դպրոցի ետնամասում, այրվել է 3000 քմ, Սարի թաղի 26-րդ փողոցի թիվ 62 տան այգում` 2000 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում` 1000 քմ, Հրազդանի կիրճում՝ «Գանձաքար» ռեստորանի մոտակայքում` 1500 քմ խոտածածկ տարածք, Արարատի մարզի Մխչյան գյուղում՝ 500 քմ խոտածածկ տարածք եւ 3 ծառ:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: