Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիա» խաղացող Հենրիխ Մխիթարյանը իր առաջին հանդիպումն է անցկացրել «Բորուսիայի» կազմում: Ակումբը ընկերական խաղ է անցկացրել թուրքական «Բուրսասպորի» հետ, Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
Փոխանցումը խաղընկեր Օբամեյանգին խաղի 45-րդ րոպեին էր: Իսկ ահա խաղի 13-րդ րոպեին Մխիթարյանը կարող էր դառնալ գոլի հեղինակ: Նրա գլխով հարվածը հետ մղեց հակառակորդի դարպասապահը, որը հասավ Լեւանդովսկուն ու նա բացեց խաղի հաշիվը:
Խաղից հետո «Բորուսիայի» կայքը գրել է, որ թիմը ցնցող տպավորություն թողեց: