«Նոր եմ վերադարձել Սյունիքից, եւ կարող եք բոլորդ հույսներդ կտրել. Լիսկան էլի էն հին Լիսկան է, ոչինչ չի փոխվել, ինքը ասում է՝ ես Լիսկան եմ, էլի մարդ է ապտակում՝ այգեպանի, իր եղբորորդին էլի կռիվներ է սարքում ու դանակահարում իր քեֆի ընկերներին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Գորիսի 4-րդ դպրոցի նախկին տնօրեն եւ պատերազմի տարիներին ռազմական թղթակից Հասմիկ Բաբաջանյանը, ով ներկայում ապրում է Երեւանում եւ հեռացել է Գորիսից հենց Սուրիկ Խաչատրյանի հետապնդումների պատճառով:
Ըստ Բաբաջանյանի, Գորիսում բազում հանցագործություններ կան քողարկված, որոնց կնքահայրը Սուրիկ Խաչատրյանն է, եւ գերեզմաններ կան, որոնց առաջ պարտավորություն ունի նույն ինքը՝ Հասմիկ Բաբաջանյանը, որ գնալու է կանգնելու ու գերեզմանների առաջ մրմնջալու, որ հանցագործը բռնված է, հանցագործությունը բացահայտված է… «Ցավոք, դեռ ոչինչ ավել չեմ կարող ասել, քանի դեռ Սուրիկ Խաչատրյանի ձեռք ու ոտքը կապված չէ, եւ Սյունիքում ոչինչ չի փոխվել: Ներկա դրությամբ ինքը նորից նույն Սուրիկ Խաչատրյանն է, նա, ում կանչեցին մարզպետին նշանակելու համար, երեկ էլ Քաջարանում մի հոգու էլի ապտակել է, եղբոր տղայի մասնակցությամբ էլ դանակահարություն է եղել: Այո, խոսքը Լիսկայի եղբորորդու մասնակցությամբ ինչ-որ ծեծկռտուքի մասին է, այդ մասին Սյունիքում բոլորը խոսում են, լրատվամիջոցներն էլ գրում են, ի՞նչ… ինքն էլ՝ Սուրիկ Խաչատրյանը, ինչ-որ քեֆի ժամանակ այգեպանի, որը նրան համապատասխան վերաբերմունք ցույց չի տալիս, մի հատ ապտակում է, դրա մասին էլ են գրում, եւ ի՞նչ… Նշանակում է՝ ոչ մի բան էլ չի փոխվել»:
Գորիսի 4-րդ դպրոցի նախկին տնօրենը ասում է, որ ինքը զարմացած է, թե ինչպե՞ս է հնարավոր, ինչպե՞ս կարելի է այսքան ժամանակ անպատիժ թողնել մի մարդու, որի հանցանքների մասին խոսում են ամբողջ հանրապետությունով, իսկ Սյունիքում մարդիկ վախից են միայն լռում:
«Այո, որ ասում են վախեցած չեն, կապանցիները միգուցե, իսկ գորիսցիների մասին ո՞վ կարող է ասել, որ վախեցած չեն… Բուդաղյանի գործի հետ կապված ինքը ցույց է տալիս, որ ինքը դեռ կա, ես չեմ պատկերացնում, չեմ հավատում, որ սրան նախագահը կարող է էդ աստիճան ձեռքերը բաց թողնի, ասի՝ ինչ անում ես, արա: Փաստորեն Բուդաղյաններին արդեն մեղադրվող կողմ են վերցնում, էլ ի՞նչ սրանից ավելի:
Կարդացեք նաև
Ինչ մնում է նոր մարզպետին՝ Վահեին, բոլորն են ասում, որ Սուրիկի խոսքն է լինելու, Վահեն գործող մարզպետն է լինելու, իսկ ասողը Սուրիկն է, Սուրիկի խոսքն է լինելու: Իսկ Վահեն, կտեսնեք, կարճ ժամանակ հետո կդառնա նրա «բեղից վեր ընկած բրինձը», կհավասարվի զրոյի, կանվանարկվի: Ինքը դրան է գնում, հիմա էլ հասկացնում է, ասում է՝ ես էլի ես եմ. այգեպանին կապտակեմ, իսկ իմ եղբոր որդին մարդ պիտի դանակահարի»:
Ասել եմ ու էլի կասեմ ,Հայաստանը դա պետություն չէ,Հայստանը եսիմ ինչ է, ՀՀ քաղաքացին անպաշտպան է և նրա առաջին հալածողը հենց “պետությունն է”..ինչքան էլ թր ցավալի է,բայց մեզ վերջնական բարոյական ոչնչացումից կփրկի միայն պատերազմը արտաին թշնամու դեմ,երբ բոլորս կհամախմբվենք՝ լավն ու վատը,չարն ու բարին ու էլի կհաղթենք(հուսով եմ) և դրանից հետո չենք կրկնի նույն սխալները ՝ իշխանությունը չենք հանձնի սոված,անգրագետ ու չտես կեղտի
Էս մարդը եթե չպատժվի, ես Սյունիքին լավ ապագա չեմ գուշակում: Կարևոր չէ,թե պատիժը իրավական կլինի, թե …:
Դավիթ-Բեկի ժամանակ կար հատուկ «Գիշերային ստվերներ» խումբ,որը գիշերով փորձում էր վերացնել հակառակորդի (հատկապես) հրամանատարներին: