Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանը հասավ Բորժոմիի շրջանի հայկական գյուղի լճին

Հուլիս 13,2013 22:51

Բորժոմիի շրջանի հայկական Տաբածղուրի գյուղի շրջակա տարածքում գտնվող լճից բնակչությունը արդեն 3 տարի է, ինչ չի կարող օգտվել:

akhaltskha.net կայքի հաղորդմամբ, 2010 թ. ձեւական աճուրդի ժամանակ այն վաճառվեց եւ այժմ համարվում է Վարդան Այվազյանի սեփականությունը: Տաբածղուրի բնակչության խոսքերով` Հայաստանում բնակվող այս գործարարը նախկին իշխանությունների աջակցությամբ լիճը սեփականացրել է անօրեն: Նշված լճից օգտվում էին 2 գյուղի` Տաբածղուրիի ու Մոլիթի բնակիչները: 400-ից ավել ընտանիքի եկամտի աղբյուր էր հանդիսանում տվյալ լիճը, որտեղ բնակչությունը ձուկ էր որսում: Գյուղի բնակիչների խոսքերով` խիստ կլիմայական պայմանների պատճառով անհնար է զարգացնել գյուղատնտեսությունը եւ այդ պատճառով լիճը խիստ անհրաժեշտ է ժողովրդին:

Տաբածղուրիի լիճը երեք տարի առաջ ստացել է լիցենզավորում 20 տարով: Լճի սեփականատեր Վարդան Այվազյանը որոշել էր գյուղում զարգացնել խեցգետինների գործը: Եվ ինչպես նշում է բնակչությունը`սեփականատերը խախտել է լիցենզիայի պայմանները եւ 2 տոննայի փոխարեն լիճ է լցրել 18 տոննա խեցգետին, որի հետեւանքով լճում վերանում են ձկները:

«Լճեր» Կազմակերպության ներկայացուցիչը հայտարարում է, որ իբր բնակչության բողոքը անօրինական է: Նրանց խոսքերով` չնայած որ բնակչությանը արգելված է լճում ձկնորսությունը, նրանք էլի շարունակում են ձուկ որսալ:

Տաբածղուրիի բնակիչներից մի քանիսը Akhaltskha.net–ի հետ զրույցում հայտարարեցին, որ իրավիճակը գյուղում խիստ լարված է, եւ ցանկացած պահի կարող է վերահսկողությունից դուրս գալ ու մեծ խնդիրներ առաջացնել:

Արդեն երեք տարի է ինչ շարունակվում է Տաբածղուրիի լճի հետ կապված վեճը: Բնակչությունը արդարացի պահանջում է լիճը վերադարձնել տեղացիներին:
Տաբածղուրցիները հայտ են ներկայացրել դատարան, որի միջոցով կփորձեն վերադարձնել իրենց միակ եկամտի աղբյուրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031