Հուլիսի 13-ին, ժամը 20:49-ի ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 8 տանը կատուն ընկել է 5 տոննա տարողության ջրի բաքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները կտրել են բաքը եւ կատվին անվնաս դուրս են բերել:
Իսկ ահա ժամը 19:38-ի ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում շունն ընկել է լիճը, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 19.55-ին հրշեջ-փրկարարները շանը դուրս են բերել լճից: