Լրահոս
Օրվա լրահոսը

Համանախագահները կշարունակեն սերտորեն համագործակցել կողմերի հետ

Հուլիս 13,2013 21:43

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորն ու Յան Կելլին համատեղ հայտարարություն են տարածել` ամփոփելով նախօրեին Վիեննայում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի առանձնազրույցը:

Panorama.am-ը փոխանցում է հայտարարության տեքստը, ըստ ԵԱՀԿ կայքէջի: Համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հունիս եւ հուլիս ամիսներին բանակցային փուլեր են անցկացրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման առաջարկները զարգացնելու ուղղությամբ: Հիշատակվում է համանախագահների հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հունիսի 6-ին Լոնդոնում եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հունիսի 28-ին Փարիզում:

«Համանախագահներն ու նախարարները շարունակել են խաղաղ գործընթացի էության շուրջ ընթացիկ քննարկումները` առանձնակի շեշտելով կողմերի միջև լարվածության թուլացման միջոցների իրականացումն ու նախագահների մակարդակով մինչ տարվա ավարտը հանդիպում կազմակերպելու հնարավորությունը: Հուլիսի 12-ին Վիեննայում տեղի ունեցած համատեղ հանդիպման ժամանակ երկու նախարարները վերահաստատել են իրենց հավատարմությունը` նշված նպատակների առնչությամբ և քննարկել գալիք ամիսներին ծրագրված բանակցությունների հետագա ընթացքը», – ասված է հայտարարության մեջ:

Հաղորդագրության համաձայն, հուլիսի 13-ին համանախագահները բանակցությունների վերաբերյալ զեկուցել են Մինսկի խմբի դեսպաններին: Նշվում է, թե համանախագահները կշարունակեն սերտորեն համագործակցել կողմերի հետ` հետագա քայլերը մշակելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031