Հուլիսի 13-ին Մոսկվայում խոշոր ավտոպատահարի հետեւանքով 17 մարդ է մահացել, այդ թվում՝ 8-10 տարեկան մի երեխա: Պատահարը տեղի ունեցել, երբ «Կամազ» բեռնատարը մխրճվել է ուղեւորներ փոխադորղ ավտոբուսի մեջ, հայտնում է «Վեստի» լրատվականը:
Հայտնի է դարձել, որ բեռնատարի վարորդը Հայաստանի 46-ամյա քաղաքացի է, որին մեկ տարվա մեջ 6 անգամ կանգնեցրել են ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար: Ժամը 16:42-ի դրությամբ վարորդին հարցաքննում էին:
Ավտոբուսի վարորդը Բրյանսկի 37-ամյա բնակիչ է: Ավտոբուս վարելու համար նա ուներ բրոլոր համապատասխան փատաթղթերը:
Փաստի հետ կապված հարուցվել է քրեական գործ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ