Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական եւ ոչ պետական բուհեր է ընդունվել 10500 դիմորդ

Հուլիս 13,2013 20:31
qnnutyun

Հանրապետական ընդունող հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, ՀՀ ԿԳՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը հայտարարել է, որ միասնական քննությունների առաջին փուլի արդյունքներով (առանց ներբուհական քննությունների) ՀՀ պետական եւ ոչ պետական բուհեր է ընդունվել շուրջ 10500 դիմորդ, որից վճարովի համակարգ՝ 9100:

Միասնական քննությունների ընթացքում դրական միավոր է հավաքել, սակայն մրցութային շեմը չի հաղթահարել շուրջ 600 դիմորդ, անբավարար միավորներ է ստացել եւ մրցույթից դուրս է մնացել 2600 դիմորդ: Արական սեռի դիմորդների մի մասն ընդունվելուց հետո զորակոչվելու է ՀՀ ազգային բանակ, ուստի հանրապետական ընդունող հանձնաժողովը որոշում է կայացրել` բուհերում լավագույնս կազմակերպել նշված դիմորդների կցագրման աշխատանքներն ու հաշվառումը եւ սովորողների համար ստեղծել նպաստավոր պայմաններ: Ուսանողներին առաջարկվել է ուսման վարձավճարի մուծման երկու տարբերակ` մինչեւ զորակոչվելը վճարել 2013-2014 թվականների ընթացիկ տարվա համար արդեն սահմանված վարձավճար կամ բանակից զորացրվելուց հետո վճարել 2015-2016 թվականների ուսումնական տարվա համար սահմանված վարձավճարով: 2013 թվականի միասնական քննությունների արդյունքում բուհեր ընդունված դիմորդների ցուցակները, ըստ կարգի, կհրապարակվեն հուլիսի 15-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031