Լրահոս
Օրվա լրահոսը

48 հայաստանյան ստարտափ մրցում է Հայաստանի ստարտափների առաջնության գավաթի համար (ֆոտոշարք)

Հուլիս 13,2013 20:19

Հուլիսի 13-ին «StartUp Cup» համաշխարհային մրցույթի ամերիկյան հիմնադիրները, «Ապոսթրոֆ» հիմնադրամը, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը եւ Այբ ավագ դպրոցը հայտարարեցին «Հայաստանի ստարտափների առաջնություն» (Armenia StartUp Cup) բիզնես-մոդելների մրցույթի մեկնարկը:

Նախաձեռնության հեղինակների տարածած հաղորդագրության համաձայն, այս տարի բիզնես մոդելների մրցույթին դիմել են 48 հայաստանյան ստարտափ թիմ եւ ընկերություն, որոնք, մոտ 20 մենթորների հետ կմասնակցեն «Ինչպես կառուցել բիզնես» խորագիրը կրող աշխատանքային սեմինարի (Build-A-Business weekend) ս.թ. հուլիսի 13-ից 14-ը Այբ ավագ դպրոցում: «StartUp Cup» հիմնադիրներ Շոն Գրիֆինը եւ Քրիստեն Բերգմանը կվարեն միջոցառումը, որի ավարտին կհայտարարվեն լավագույն 25 թիմերը, ովքեր կմասնակցեն մրցույթի հաջորդ փուլին:

«StartUp Cup»-ը միջազգային բիզնես մոդելների մրցույթ է, որը տեղական զարգացման վաղ շրջանում գտնվող ձեռներեց թիմերին տրամադրում է համայնքահեն երկարաժամկետ աջակցություն:  Ցանկացած բիզնես-գաղափար կարող է ներկայացվել մրցույթին, որը բիզնես հիմնելու եւ աշխատատեղեր ստեղծելու ապացուցված մոդել է:

«Հաճելի է տեսնել հայաստանյան մրցույթի աճող ազդեցությունը Հայաստանի ձեռներեցական էկո-համակարգի վրա: Սա առաջին «StartUp Cup» մրցույթներից էր, որը տեղի ունեցավ Միացյալ Նահանգներից դուրս 2012թ.: Այս տարի մրցույթին մասնակցում են ավելի շատ թիմեր, ինչպես նաեւ տեղական գործընկերներ, որն ապացուցում է Հայաստանում ձեռներեցության հանդեպ աճող հետաքրքրության մասին, որպես տնտեսական աճի եւ կենսակերպի բարելավման կարևոր գործոն»,- ասաց «StartUp Cup»-ի հիմնադիր-գործադիր տնօրեն Շոն Գրիֆինը:

Ս.թ. հուլիսից նոյեմբեր մասնակից ձեռներեցները կստանան ուսուցում, խորհրդատվություն եւ ուղղորդում մոտ 20 փորձառու ձեռներեցների եւ բիզնես առաջնորդների կողմից: Մասնակիցները կմշակեն բիզնես մոդելներ, կձեւավորեն իրենց թիմերը եւ կզարգացնեն տարբեր բիզնես ձիրքեր, այդ թվում` ինչպես դիմել ներդրողներին, կառավարել ֆինանսներն ու վաճառք իրականացնել: Հաղթողները կհայտարարվեն նոյեմբերին կայանալիք մրցանակաբաշխությանը, որը տեղի կունենա Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա շրջանակում:

«Հաճախ մոռանում ենք, որ ստարտափները շուկայում մրցում են իրական եւ կայացած ընկերությունների հետ: Ի տարբերություն այլ մրցույթների, Հայաստանի ստարտափների առաջնությունը տեղական ձեռներեցներին առաջարկում է երկար ինկուբացիոն ժամանակահատված, որի ընթացքում նրանք աշխատում են փորձառու ձեռներեցների հետ, ստանալով անհրաժեշտ խորհրդատվություն, որը կօգնի նրանց հաջող կերպով շուկային ներկայացնել իրենց գաղափարները»,- հայտնեց մրցույթի կազմակերպիչ Հայկ Ասրիյանցը:

Այս տարի մրցույթը կազմակերպվում է Այբ ավագ դպրոցում: «Նորարարությունն ու ստեղծարարությունը մեր աշխատանքի անբաժանելի մասն է Այբում: Գործարարությամբ զբաղվելու համար անհրաժեշտ գիտելիքներն ու հմտություններ զարգացնող առարկաներն այսօր պարտադիր առարկա են դարձել աշխարհի լավագույն կրթօջախներում: Այբում գործարարության հիմունքները նույնպես պարտադիր առարկա է»,- ասաց Այբ ավագ դպրոցի տնօրեն Դավիդ Սահակյանը:

 

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031