Հուլիսի 13-ին, ժամը 17:26-ին փրկարարներն ահազանգ են ստացել, որ Վայոց Ձորի մարզի Արենի-Չիվա ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով կա մեկ զոհ:
Իսկ shamshyan.com-ը հայտնում է, որ իրար են բախվել Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Սարմեն Սարգսյանի վարած Land Cruiser մակնիշի 12 OP 111 համարանիշի եւ 2106 մակնիշի 34 LD 929 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով 2106-ի վարորդը տեղում մահացել է, իսկ 2 հոգի տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Կարդացեք նաև
Ոստիկանությունը պարզել է, որ մահացածը Վայոց Ձորի մարզի Արփի գյուղի բնակիչ 63-ամյա Ռաֆայել Բայադյանն էր
Լուսանկարները` shamshyan.com-ի