Սմարտֆոնամանիան նոր գագաթներ է նվաճում: Jumio եւ Harris Interactive ընկերությունների անցկացրած հարցման համաձայն, երիտասարդների 20 տոկոսը չի բաժանվում իր սմարտֆոնից անգամ…սեքսի ժամանակ:
Հարցվածների 55 տոկոսն ասել է, որ սմարտֆոնից օգտվում է ղեկին` մեքենա վարելիս, իսկ դա օրինախախտում է: 12 տոկոսն ասել է, որ հեռախոսմն իր հետ է անգամ լոգանքի ժամանակ, 33 տոկոսը հեռախոսով է տարված ֆիլմ դիտելիս, 19 տոկոսը` հոգեւոր ծիսակարգերի ժամանակ: