Հատում են Գետահովիտի լեռների անտառները, Facebook սոցիալական ցանցում ահազանգում է arshavakanner.am-ը: «Իջեւանի Գետահովիտ գյուղից արեմուտք ընկած լեռներում, ծովի մակարդակից 1300-1400 մ բարձրության վրա անխնա ոչնչացվում են հայրենի անտառների վերջին մնացորդները: Անզեն աչքով էլ երեւում է, որ հատում են բացառապես առողջ ծառեր, այսինքն համապատասխան մարմինների հավաստիացումներն այն մասին, թե դրանք ընդամենը սանիտարական հատումներ են, պարզապես աբսուրդի ժանրից են…»,- նշված է ահազանգում: