1930 թվականի հուլիսի 13-ին առաջին անգամ անցկացվել է ֆուտբոլի աշխարհի առաջնություն:
Տանտերը Ուրուգվայն էր; Ուրուգվայի ընտրությունը պատահակամն չէր: Ուրուգվայը հաղթել էր 1924 թվականի Փարիզի եւ 1928 թվականի Ամստերդամի օլիմպիական խաղերում:
Հատուկ ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնության համար Ուրուգվայի մայրաքաղաքում նոր մարզադաշտ կառուցեցին: Առաջնությանը մասնակցում էր 13 երկիր` Ֆրանսիա, Հարավսլավիա, Ռումինիա, Բելգիա, Պերու, Արգենտինա, ԱՄՆ, Բրազիլիա, Բոլիվիա, Չիլի, Մեքսիա, Պարագվայ, Ուրուգվայ:
Ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնությունում առաջին գոլը խփել է ֆրանսիացի Լյուսեն Լորանը: Առաջին ոչ ոքին գրանցվել է Ֆրանսիայի եւ Մեքսիկայի հանդիպման ժամանակ: Առաջին առաջնությունում հաղթել է Ուրուգվայը: Հուլիսի 30-ին եզրափակիչ են մտել Արգենտինան եւ Ուրոգվայը: Հաղթել է Ուրոգվայը 4:2 հաշվով: