Այսօր «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ տարոն Մարգարյանին: Նամակում նշված է. «Երեւանի քաղաքապետարանի կայքի համապատասխան բաժնում մանկապարտեզները համարակալված են 1-162 համարներով, այսինքն՝ Երեւանում պետք է գործեր 162 մանկապարտեզ, սակայն, ըստ նույն աղբյուրի, գործում է 155-ը: Չեն գործում Կենտրոնի թ.1, Նոր Նորքի թ.155 եւ Շենգավիթի թ.131,137,138,141,143 մանկապարտեզները: Տեղեկացնեմ նաեւ, որ խորհրդային տարիներին դրանց թիվը մոտ 260 է եղել, օրինակ՝ այսօրվա թ.100-ը նախկինում եղել է թ.254, իսկ անկախության տարիներին ավելացել է 2-ը. 1991թ.՝ թիվ 44-ը, 2005թ.՝ թիվ 54-ը»:
Տիկին Բախշյանը խնդրել է տեղեկացնել, թե երբ եւ որ որոշումների հիման վրա են փակվել վերոնշյալ մանկապարտեզները: