Երեկ՝ հուլիսի 12-ին, Ծաղկաձորում «Յուքոմ» ընկերությունը ներկայացրեց «Ինտերնետի զարգացումը և Հայաստանյան կարիքները» խորագիրը կրող սեմինար-քննարկումը, որի ընթացքում բլոգերներին, ՏՏ ոլորտի մասնագետներին և լրագրողներին ներկայացվեց «Յուքոմ» ընկերության մի շարք պլանների մասին, այն է ՝ Ծաղկաձորի հասարակական վայրերում, մասնավորապես այգիներում և ճոպանուղային գոտու առաջին գծում մատուցել անվճար Wi Fi ինտերնետ ծառայություն:
Այսօրվանից Ծաղկաձորի այգիներում և հասարակական վայրերում կգործի 1,2 մ/բիթանոց անվճար Wi Fi : Կազմակերպության տնօրեն Հայկ Եսայանի խոսքով՝ իրենք արդեն գրանցել են միաժամանակյա 100 օգտագործում, որից կարելի է օգտվել նաև ճոպանուղու 1,2 կայաններում և հետագայում այն հասցվելու է նաև ճոպանուղու ամենագագաթը:
«Չնայած մենք սկսել ենք Երևանից, սակայն մարզերը ևս կարիք ունեն ապահովվելու ինտերնետով, մեր հաջորդ այցը լինելու է Վանաձորը»,- նշել է կազմակերպության տնօրենը:
Կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանի խոսքով՝ այսօր Երևանում գրեթե ամենուր գործում են անվճար Wi Fi գոտիներ: « Նման գոտիների ստեղծման կարիքը մարզերում ավելի մեծ է: Յուքոմի Wi Fi ծածկույթը կգործի ճոպանուղու բոլոր գծերում: Առայժմ միայն առաջին գծում է գործում: Հետագայում կկարողանաք բարձրանալ ճոպանուղու ամենաբարձր գագաթը և check in լինել» :)»,- ասել է նա:
Օվսաննա Սիմոնյան