«Մեր ընդհանուր սոցիալական պայմանների բարլավման, իրավունքների վերականգնման, Ազատամարտիկների մասին օրենքի ընդունման եւ կոնկրետ իմ սոցիալական վիճակի համար հացադուլ եմ հայտարարել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց երեկվանից Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ հայտարարած 37-ամյա ազատամարտիկ Շամիր Սահակյանը:
Նրա խոսքով՝ «13 տարի է՝ տնազուրկ եմ, նախարարը հրահանգել է իմ խնդիրը լուծելու, առ այսօր ոչ մի կոնկրետ լուծում չեն տվել»:
Նա վստահեցնում էր, որ հացադուլը կշարունակի այնքան ժամանակ մինչեւ ՊՆ նախարարը իրեն չընդունի եւ հասկանա, որ իր հրահանգները չեն կատարում. «Ակնկալում եմ նախարարի ընդունելությունը: Պատրաստ եմ առողջությունս վտանգել»:
Շամիրը 2 երեխա ունի, ապրում է 50 հազար դրամ թոշակով, որից 40 հազարը տալիս է տան վարձի եւ կոմունալ վճարումների համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ