Շաբաթն աչքի ընկավ երաժշտական մրցույթներով և մրցութային նորություններով:
Երեկվանից՝ հուլիսի 12-ից մինչև 20-ը տեղի կունենա Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը: Մալթայի հայ համայնքը Փառատոնի հովանավորներից է, այս մասին գրել է NEWS.am STYLE-ը: Փառատոնին Հայաստանից մասնակցելու են Անահիտ Ղազարյանը, Մելանի Շախնազարյանը եւ Դմիտրի Իշխանովը, ովքեր արդեն Մալթայում են:
Հայտնի է Դանիայում կայանալիք «Եվրատեսիլ 2014»-ի ստույգ ժամանակահատվածը: Կիսաեզրափակիչ փուլերը տեղի կունենան մայիսի 6-ին և 8-ին, եզրափակիչը` մայիսի 10-ին, այս մասին գրել է asekose.am-ը: Պարզվում է, որ թվերի ընտրությունը պատահական չէ: Դրանք, կապված են մի քանի քաղաքների հետ, որոնք պայքարում են, որպեսզի մրցույթն անցկացվի իրենց մոտ: Սակայն, գաղտնիքն ամբողջովին դեռևս չի բացահայտվում, հայտնի չէ, թե խոսքը որ քաղաքների մասին է:
Օրեր առաջ՝ հուլիսի 7-ին, ՌԴ-ի Նովոռոսիսկում կայացած «Морской узел-2013» մրցույթում Անահիտ Շահբազյանը ստացել է գլխավոր մրցանակը՝ Գրան պրին, այս մասին գրել է henarn.am-ը: Անահիտ Շահբազյանն ու երգչուհի Արմինե Գրիգորյանն, ով եղել է ժյուրիի կազմում, երեկ հանդիպել են լրագրողների հետ: Անահիտը պատմել է, որ հրավերը ստացել է մոտ վեց ամիս առաջ և շահելով նման մրցանակ՝ բավական ուրախացել է. «Պատվով ներկայացրի երգերս»,-ասել է նա:
Կարդացեք նաև
Հաճելի նորություն գյումրեցիների համար. Manukyan Production-ը և Գյումրիի Ջազ Ակումբը Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ծրագրի շրջանակներում Գյումրու քաղաքապետարանի հետ համատեղ ներկայացնում են Ջազը և Գյումրին նախագծի 6-րդ համերգը, այս մասին գրել է asekose.am-ը:
Մասնակիցները վեցն են` Միքայել Ոսկանյան (թառ), Արման Փեշտմալջյան (ստեղնաշարային), Դավիթ Մելքոնյան (սաքսոֆոն), Գուրգեն Ղազարյան (բաս), Էդուարդ Հարությունյան և Մովսես Ղազարյան (հարվածային գործիքներ): Խմբի հիմնադիրը և մենակատարը Միքայել Ոսկանյանն է, ում շնորհիվ էլ խումբը ճանաչում է գտել Հայաստանում: Համերգը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 13-ին ժամը 19:00-ին, Հոկտեմբեր կինոթատրոնում:
Տիգրանուհի Թասլակյան