ՎՊ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրաման է ստորագրել ՎՊ աշխատակազմի ղեկավար Հարություն Յավրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: ՎՊ նախագահի մեկ այլ հրամանով Հարություն Յավրյանը նշանակվել է ՎՊ նախագահի օգնական:
Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին որոշմամբ սահմանված հավելվածի 3-րդ կետի «բ» ենթակետով առաջնորդվելով Իշխան Զաքարյանը հրաման է ստորագրել ՎՊ աշխատակազմի ղեկավար նշանակել պալատի 4-րդ վարչության պետ Արտավազդ Ներսիսյանին` ազատելով վարչության պետի պաշտոնից:
ՎՊ նախագահի մեկ այլ հրամանով` 4-րդ վարչության պետ է նշանակվել նույն վարչության պետի տեղակալ Տիգրան Հովհաննիսյանը: