Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմրուկի իրավիճակը վերահսկելի է

Հուլիս 13,2013 15:07

Հուլիսի 10 եւ 11-ին Թբիլիսիում տեղի է ունեցել «Կովկասում եւ Թուրքիայում կարմրուկի բռնկումների կանխարգելման եւ հսկողության վերաբերյալ» Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային բարձր մակարդակի խորհրդակցություն, որին մասնակցում էին Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի առողջապահության նախարարությունների հիգիենիկ եւ հակահամաճարակային հարցերով  պատասխանատու պաշտոնյաները, Իմունականխարգելման ազգային ծրագրերի ղեկավարները եւ միջազգային կազմակերպությունների (ԱՀԿ, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, Ռոստրապովիչ-Վիշնեւսկայա հիմնադրամ) ներկայացուցիչները:

 

ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպման նպատակն էր կլոր սեղանի շուրջ քննարկել մասնակից երկրներում կարմրուկի համաճարակային իրավիճակը եւ  բռնկումներին հակազդման միջոցառումները, ինչպես նաեւ հետագա անելիքները: Խորհրդակցությունը վարում էր ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի փոխտնօրենը, ում կողմից բարձր գնահատական տրվեց կարմրուկի դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության նվաճումները եւ առաջարկվեց ուսումնասիրել մեր երկրի փորձը եւ օգտագործել Մասնակից երկրներում կարմրուկի համաճարակային իրավիճակին մասին նշվել է, որ Վրաստանում վերջին շաբաթների ընթացքում իրավիճակը կայունանում է, սակայն դեռեւս շարունակվում են գրանցվել դեպքեր: Վրաստանի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տեղեկատվության համաձայն` հուլիսի 10-ի դրությամբ հարեւան երկրում գրանցվել է կարմրուկի 6069 դեպք, որից 1752-ը հոսպիտալացվել են: Միայն Թբիլիսիում արձանագրվել է 3527 դեպք, որից հոսպիտալացված դեպքերի թիվը 1065 է: Գրանցված դեպքերից 483-ի մոտ լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է կարմրուկ ախտորոշումը: Մահվան ելքով գրանցվել է 2 դեպք (11 ամսական եւ 19 տարեկան չպատվաստված անձանց մոտ): Դեպքերի մեծամասնությունը գրանցվել է 20-29 տարեկան տարիքային խմբում (1927 դեպք, որից հոսպիտալացված 557-ը, լաբորատոր հաստատված 198-ը):

Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է կարմրուկի 9 դեպք, որոնք համաճարակաբանորեն կապված են Վրաստանի բռնկման հետ: Դեպքերից 8-ի կոնտակտավորների շրջանում հիվանդության առավելագույն գաղտնի շրջանն ավարտվել է եւ հիվանդությունը տեղական տարածում  չի ստացել: Վերջին դեպքը հայտնաբերվել է հուլիսի 12-ին Բավրայի սանիտարակարանտինային կետի կողմից` Ջավախքի բնակիչ 11 ամսական չպատվաստված երեխայի մոտ, ով հոսպիտալացվել է Գյումրու ինֆեկցիոն հիվանդնոց: Վերջինիս կոնտակտավորների նկատմամբ իրականացվում է ուժեղացված բժշկական հսկողություն, չպատվաստված եւ չհիվանդացած անձանց շրջանում կատարվում են ԿԿԽ պատվաստումներ:

Մեր երկրում իրավիճակը վերահսկելի է` կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումները կշարունակվեն մինչեւ հարեւան երկրներում  կարմրուկի համաճարակային գործընթացի մարումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031