Մոտ 600 hայ, հրեա եւ հույն հավաքվել էին իֆթար ճաշկերույթի համար, որը կազմակերպել էր Շիշլիի թաղապետարանը եւ Անատոլիայի մշակույթի հիմնադրամը, գրում է «Հյուրիեթ» թերթը:
Միջոցառումը կոչվում էր «Առատության, բարեկամության, եղբայրության ճաշ», այն տեղի է ունեցել հուլիսի 11-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում, որտեղ բնակիչների մեծ մասը ազգային փոքրամասնություններ են, հայտնել է Շիշլիի թաղապետ Մուստաֆա Սարիղուլը:
Իֆթար ճաշի նախապատրաստական աշխատանքները սկսվել էր վաղ առավոտյան Ռամադանի 3-րդ օրը: Շիշլիի փողոցներում սեղաններ էին դրված 660 հոգու համար:
Իֆթար ճաշկերույթը մահմեդական ավանդույթ է, որը տեղի է ունենում Ռամադանի ամսվա ընթացքում՝ երեկոյան աղոթքից հետո:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ