Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը խուսափո՞ւմ է ԵՄ դիտորդական առաքելությունից

Հուլիս 13,2013 13:53

Ադրբեջանական «Ապա» լրատվական գործակալությունը լուր է տարածել, թե Եվրոխորհրդարանը Ադրբեջանին հանել է այն երկրների ցուցակից, որոնց ընտրությունների համար անհրաժեշտ է դիտորդական առաքելություն ուղարկել, եւ այդ մասին գործակալությանը հայտնել է «Եվրոնեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ,  «Եվրոնեսթ»-ում ադրբեջանական պատվիրակության Էլխան Սուլեյմանովը՝ նշելով, թե նման վստահությունը Ադրբեջանի համար առաջխաղացում է, որպեսզի Եվրոպայում Ադրբեջանին ընկալեն որպես ժողովրդավար երկիր՝ մի տեղ, որտեղ ընտրական գործընթացը համապատասխանում է միջազգային արժեքներին եւ նորմերին:

Սակայն հայտնի է, որ ընտրական գործընթացից առաջ երկրներն են դիտորդական պատվիրակության համար հրավեր ուղարկում:

Մասնավորապես Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունների մասին որոշման 9-րդ հոդվածում՝ դիտորդական պատվիրակություններ ուղարկելու չափանիշների մասին, ասվում է, որ դիտորդական պատվիրակությունն ուղարկվում է ընտրություններ կամ հանրաքվե կազմակերպող այն երկներ, որոնք հրավիրում են Եվրոմիությանը կամ կոնկրետ Եվրոխորհրդարանին` դիտորդական առաքելություն իրականացնելու:

Եվրոմիության եւ Եվրոխորհրդարանի պաշտոնական կայքերում նման լուր հնարավոր չեղավ գտնել: Արեւմտյան լրատվամիջոցները, որոնք տարածել են այս լուրը, նույնպես վկայակոչել են Սուլեյմանովին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031