«Նկարահանումները՝ հիմնված իրական պատմության վրա, ընթացան բավականին ծանր: Գլխավոր հերոսս մինչ հիմա անհայտ մնաց ինձ: Նրա կյանքը շատ հետաքրքիր էր, ես չհասկացա, ով էր նա, միայն գիտեմ, որ կյանքում չեն լինում դրական կամ բացասական հերոսներ: Նրա հետ միասին վառվում էի այդ գաղափարով, ես կողմ էի, որ մարդիկ պայքարեն: Պետք չէր ֆիլմը վերանորոգել, կամ փոխել, կար այն, ինչ կար»,- այսօր «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնում միջազգային վավերագրական մրցույթ անվանակարգում ներկայացրած իր «Քայլիր, քայլիր, ձախով» ֆիլմի մասին նշեց ռեժիսոր Եվգենյա Մոնտանյա Իբանյեսը:
Ֆիլմը Ռուսաստանի քաղաքական ընդդիմության ամենավիճելի եւ նպատակամետ դեմքերից մեկի՝ Սերգեյ Ուդալցովի եւ նրա «Ձախ ճակատ» ընդդիմադիր շարժման, ինչպես նաեւ սրա հետեւորդների, հանրահավաքներին մասնակցող մադկանց եւ հացադուլավորների մասին է, որոնք մնում են շարժման կողքին, երբ ոստիկանությունն ուժ է գործադրում: Վերջին տարվա ընթացքում Ուդալցովը ավելի քան երկու տարի կալանքի տակ է անցկացրել: Բանտում մի քանի անգամ հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի անօրինական ձերբակալությունների դեմ, որոնք տեղի էին ունեցել մինչեւ հանրահավաքների սկիզբը, դրանց ընթացքում եւ առհասարակ Մոսկվայի փողոցներում:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ