1923 թվականի հուլիսի 13-ին` ուղիղ 90 տարի առաջ ԱՄՆ Մաունթ-Լի սարի լանջին հայտնվեց «Հոլիվուդ» գրության նախնական տարբերակը`Hollywoodland: Տեղադրող ընկերությունը ծախսել է 21 հազար դոլար:
Գրության նախնական իմաստը կինոյի հետ կապ չուներ, պարզապես գովազդվում էր նոր բնակավայրը: Օրվա լույս ժամերին գրությունը կարելի էր տեսնել 40 կմ հեռավորությունից:
Ենթադրվում էր, որ բնակավայրի գովազդը կհանվի տեղադրումից 2 տարի անց: Սակայն, 1949 թվականին գրությունը նորոգվեց եւ հեռացվեց չորս տառ` Hollywoodland-ը դարձավ Hollywood, իսկ 1973 թվականին գրությունը որակվեց ազգային-պատմական հուշարձան:
Գրությունը հանել-չհանելու երկար ոդիսականից հետո այն մնացել է: Հիմա Hollywood-ը 12 մետր երկարությամբ եւ 15 մետր բարձրությամն սպիտակ տառերի ամբողջություն է: Ամեն տառի վրա ծախսվել է 27,5 հազար դոլար: