ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, Պետդումայի նախկին պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Ռեգնում» լրատվական գործակալության հետ զրույցում անդրադառնալով ԵՄ Ասոցացման համաձայնագրին՝ նկատել է, որ եթե Մոլդովան նախաստորագրի ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, Մոսկվայի համար դա ցավալի իրադարձություն կլինի, եթե Հայաստանը նախաստորագրի՝ ցավալի փաստ լինելու հետ մեկտեղ՝ սա Ռուսաստանի զարմանքին կարժանանա: Բայց Մոսկվայի համար ամենակարեւորը Ուկրաինայի հարցն է՝ խոստովանել է ռուս քաղաքագետը:
«Առավոտ» օրաթերթ