«Հարգարժան փաստաբանին՝ մի գայթակղվեք, թանկագինս, ձեր ծրագրած սկանդալը չկայացավ։ Հայաստանի քաղաքական գործիչները այստեղ բավական փորձառու եւ գրագետ են, իսկ ժողովուրդը եւ հասարակությունը՝ բաց եւ հանդուրժող։ Իսկ նրանց, ովքեր սեփական վաճառվածությունից կամ ի շահ տարբեր ընկերների ու բոյֆրենդների խցկվում են մեզ մոտ, զգուշացնում ենք՝ մի՛ խառնվեք մեր սուրբ ազատագրական պատերազմին ձեր կեղտոտ ձեռքերով եւ կեղտոտ գաղափարներով։ Դա մենք թույլ չենք տա»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով մոլդովացի փաստաբանի՝ Հայաստանի խորհրդարանում դրսեւորած սկանդալային պահվածքին՝ ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։
«Առավոտ» օրաթերթ