Հուլիսի 12-ին Քիշնեւում հանդիպել են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ եւ եվրոպական ինտեգրման նախարար Նատալիա Գերմանը:
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ զրուցակիցները քննարկել են հունիսի 11-ին Քիշնեւում Մոլդովայի նախագահի եւ վարչապետի հետ ՀՀ նախագահի հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականցման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, ինչը հնարավորություն կտա նոր լիցք հաղորդելու հայ-մոլդովական համագործակցությանը: Նաեւ անդրադարձել են երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության զարգացման, արտաքին գործերի նախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման, առեւտրատնտեսական համագործակցության ամրապնդման, հումանիտար եւ մշակութային փոխանակումների ակտիվացմանն առնչվող հարցերին:
Նախարարներն այցելել են Քիշնեւի հայկական եկեղեցի, հանդիպել Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչներին:
Կարդացեք նաև
Նախարար Նալբանդյանը իր մոլդովացի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան։
Մոլդովայի փաստաբանը քննադատելով, հայկական կողմին ԵՄ-ն վեհաժողովում ԼՂ-ի հարցում, ինչպես աշխուժացրեց երկու երկրների հարաբերությունները: Հետաքրքիր է, եթե տասնյակ տարի
քննադատող չլիներ, ապա ի՞նչ հարաբերություններում կմնար այդ հարաբերությունները: