Էկոլոգիական Հասարակական դաշինքը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին ուղղված նամակ է տարածել
Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ջոն Հեֆերնին
Կարդացեք նաև
Մեծարգո դեսպան
ԱՄՆ պետքարտուղարության 2012 թվականի «Ժողավրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքային բյուրո մարդու իրավունքների» զեկույցի 4-րդ` «Պաշտոնեական կոռուպցիա եւ կառավարման թափանցիկության բացակայություն» մասում նշված է «Սեպտեմբերի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի դեմ օտարերկրյա դատարանը սահմանել էր տուգանք 37,5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով՝ բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած ժամանակ Գլոբալ Գոլդ Մայնինգ ընկերությունից կաշառք պահանջելու համար:
Տարեվերջի դրությամբ Այվազյանը շարունակում էր զբաղեցնել Ազգային ժողովի իր պաշտոնը եւ հաղորդված կոռուպցիայի փաստով քննություն չէր սկսվել», իսկ Հայաստանի Հանրապետության զանգվածային լրատվական միջոցներով հրապարակված հոդվածներից տեղեկացել ենք, որ «Գլոբալ Գոլդ Մայնինգ›› ՍՊԸ-ի կողմից ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքի Ներդրումային Վեճերի Կարգավորման Միջազգային Կենտրոնում Հայաստանի Հանրապետության դեմ հարուցված արբիտրաժային հայցի դատաքաննության ընթացքում իրականացված բանակցությունների արդյունքում 2008թ. փետրվարի 25-ին Հայաստանի Հանրապետության եւ «Գլոբալ Գոլդ Մայնինգ›› ՍՊԸ-ի միջեւ կնքվել է հաշտության Համաձայնագիր:
Վերը նշված երկու գործերն էլ հարուցվել են Ամերիկյան «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության կողմից եւ ըստ էության փոխշաղկապված գործեր են, որոնք նաեւ վկայում են Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանի կողմից կոռուպցիոն գործարքում ներգրավված լինելու մասին:
Հաշվի առնելով Ձեր մեծ ավանդը մեր երկրում ժողովրդավարության եւ տեղեկատվության ազատության կայացման գործընթացներին, հայցում ենք Ձեր օգնությունն ու միջամտությունը Վարդան Այվազյանի նկատմամբ 37,5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով տուգանք սահմանելու մասին ԱՄՆ դատարանի որոշման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ «Գլոբալ Գոլդ Մայնինգ›› ՍՊԸ-ի միջեւ կնքված հաշտության համաձայնագրի պատճենները ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքի Ներդրումային Վեճերի Կարգավորման Միջազգային Կենտրոնից ստանալու գործում:
Հարգանքով` Էկոլոգիական Հասարակական դաշինքի համակարգող Ս.Ադամյան